Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա

«Արհեստական» ոտքերով առաջին մարդը սկսել է քայլել

«Արհեստական» ոտքերով առաջին մարդը սկսել է քայլել

Վերջերս Իսպանիայում մի երիտասարդի, որի անունը միտումնավոր չի նշվում, վիրահատել են բարդ վիրահատական ճանապարհով` մահացած դոնորի ոտքեր տեղադրելով: Այս յուրահատուկ վիրահատության արդյունքում, որը տեղի է ունեցել այս տարվա հուլիսին, այսօր իսպանացի երիտասարդին առաջին անգամ հաջողվել է քայլել` տեղեկացնում է The Daily Telegraph-ը:

Իսպանացին լուրջ վնասվածքի պատճառով զրկվել էր երկու ոտքերից, իսկ պրոթեզներ հնարավոր չէր տեղադրել: Արդյունքում նրան սպասվում էր եզակի ու չափազանց բարդ վիրահատություն:

Վիրահատությունը, որը տեղի է ունեցել Վալենսիայի Լա Ֆե հիվանդանոցում, մասնակցել է 50 բժիշկ:

Ինչպես նշում է երիտասարդի անձնական բժիշկ Պեդրո Կավադաս Ռոդրիգեսը, ով այս ոլորտի ամենահեղինակավոր մասնագետներից է` ամեն ինչ ընթացել է այնպես, ինչպես նախապես պլանավորված էր: Վիրահատության ընթացքում որևէ լուրջ խնդիրներ չեն առաջացել:

Հավելենք, որ Ռոդրիգեսի կարծիքով երիտասարդը մի քանի ամսից կկարողանա ինքնուրույն, առանց որևէ օժանդակ սարքի, քայլել:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ